Ունենք պատկերացում՝ ում կառաջադրենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. Նարեկ Կարապետյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ունենք պատկերացում՝ ում կառաջադրենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. Նարեկ Կարապետյան

31-07-2026 12:07 Հայաստան Քաղաքականություն
Ունենք պատկերացում՝ ում կառաջադրենք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար. Նարեկ Կարապետյան
tert.am  Այո՛, ունենք պատկերացում: Վերջնական որոշումը տեղի կունենա Ազգային ժողովի նիստից մի քանի ժամ առաջ, ընդհանուր խմբակցության հանդիպմանը, այդպես է գործընթացը, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ունե՞ք որոշում, թե ո՞ւմ եք առաջադրելու ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար:
 
Հարցին՝ վերցնելու են այդ պաշտոնները, Նարեկ Կարապետյանն ասել է՝ կան մի քանի դիրքավորված ուղղություններ, որոնք վերահսկման համար բավականին կարևոր են:
 
«Հնարավոր է՝ վերահսկողության ֆունկցիա ունենալու համար իրենց գործերին, դիտարկենք վերցնել»,-նշել է նա:
 
Լրագրողը հետաքրքրվել է՝ ո՞ր հանձնաժողովներն են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթության շարքում, որին ի պատասխան Նարեկ Կարապետյանն ասել է՝ եթե ասեմ, իրենք այդ հանձնաժողովը կվերցնեն:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 15 անգամ