Անընդունելի վարքագիծ է, ատելության խոսք տարածող է, պետք է իրավական հետևանքներ առաջացնի. Վարդևանյանը՝ Չախոյանի մասին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Անընդունելի վարքագիծ է, ատելության խոսք տարածող է, պետք է իրավական հետևանքներ առաջացնի. Վարդևանյանը՝ Չախոյանի մասին

05-08-2026 19:25 Հայաստան Քաղաքականություն
Անընդունելի վարքագիծ է, ատելության խոսք տարածող է, պետք է իրավական հետևանքներ առաջացնի. Վարդևանյանը՝ Չախոյանի մասին
tert.am  Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, եթե ելույթս քիչ առաջ լիներ, մի քանի այլ շեշտադրումներից կսկսեի, բայց ինձնից առաջ ելույթ ունեցող ՀՀ ԱԺ պատգամավորն ատելության խոսք տարածող է: Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի մասին:
 
«Հասարակությանը պառակտող հայտարարություններ անող է: Ընդհանրապես անընդունելի վարքագիծ է դա, ըստ էության: Այն, որ դա իրավական հետևանքներ պետք է առաջացնի՝ միանշանակ է»,-նշել է նա:
 
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Չախոյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմել էր ավազանի անունով, ընդդիմադիրներ ուժերին կոչել «ֿպատերազմի եռագլուխ կուսակցություն» և անդրադարձել Սամվել Կարապետյանի՝ «չտես, գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն» հայտարարությանը:
 
«Մենք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով, զորամասերի վրա հավելագրումներ էիք անում: Մենք ենք գյորմամիշը, թե՞ դուք, որ ՀԷՑ-ի միջոցով հավելագրումների էիք անում մանկապարտեզների վրա»,-ասել է Չախոյանը:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 155 անգամ