4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում
05-08-2026 18:42 Հայաստան Հասարակություն
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր։
Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը տեղի է ունեցել 33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։
Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։