Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը կրճատվել է. Զելենսկի
05-08-2026 18:50 Ուկրաինա Քաղաքականություն
1lurer.am Ուկրաինայի գործընկերներից ստացվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը 2025 թվականի համեմատ կրճատվել է մեկ երրորդով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զինվորական և պետական պաշտոնյաների հետ հանդիպումից հետո։
«Ցավոք, այս տարի գործընկերներից հակահրթիռային զենքի մատակարարումները զգալիորեն նվազել են։ Մատակարարվող ՀՕՊ համակարգի հրթիռների քանակը 2025 թվականի համեմատ կրճատվել է մեկ երրորդով»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն ամառային ժամանակահատվածին, այլև 2026 թվականի ամբողջ առաջին եռամսյակին։
«Մեր գործընկերներն ունեն հրթիռներ։ Կարևոր է, որ անհրաժեշտ քաղաքական որոշումներ կայացվեն մատակարարումների և արտադրական գործընթացների արագացման, մասնավորապես՝ Ուկրաինայում տեղակայման վերաբերյալ։ Դա կարող է զգալիորեն աջակցել ոչ միայն մեր երկրին, այլև կյանքի գլոբալ պաշտպանությանը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Օգոստոսի 5-ին ռուսական զորքերն Ուկրաինային հարվածել են չորս «Զիրկոն/Օնիքս» հակաօդային հրթիռով, 24 «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռով և 115 անօդաչու թռչող սարքով, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նրանց առավոտյան հաղորդագրության համաձայն՝ ոչ մի հրթիռ չի խոցվել։