Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը

05-08-2026 19:35 Գերմանիա Քաղաքականություն
Լայպցիգի օդանավակայանում «անհայտ պայթուցիկ սարքով դրոն». սկսվել է հետաքննությունը
auroranews.am  Դրեզդենի գլխավոր դատախազությունը և Սաքսոնիայի քրեական գործերով հողային վարչությունն իրենց վրա են վերցրել Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի հետաքննությունը: Այս մասին ասվում է գերմանական տարածաշրջանի վարչակազմի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: 
 
 Գերատեսչություններում հաստատել են, որ անցած գիշեր օդանավակայանի անվտանգության գոտում՝ հարավային թռիչքուղու կողքին, աշխատակիցներից մեկը հայտնաբերել է «անհայտ պայթուցիկ սարքով դրոն»: Դաշնային ոստիկանության փորձագետներն ուսումնասիրել են այն և հեռացրել:
 
«Ըստ ենթադրության՝ երկրորդ չբացահայտված թռչող օբյեկտը բախվել է բեռնատար ինքնաթիռին այն բանից հետո, երբ վերջինս թռիչքուղու փակման պատճառով գնացել է երկրորդ պտույտին: Հանովերում մեքենայի վայրէջքից հետո հայտնաբերվել են չնչին վնասվածքներ», - նշվում է հայտարարության մեջ:
 
Հիշեցնենք՝ Լայպցիգ/Հալլե օդանավակայանը գիշերը ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը: Այժմ վայրէջքների և թռիչքների համար օգտագործվում է միայն հյուսիսային թռիչքուղին, հարավայինը նախկինի պես փակ է:  «Օդանավակայանի ուղևորների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Ուղևորների համար օդային հաղորդակցությունը սահմանափակված չէ»
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 48 անգամ