Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան

05-08-2026 18:30 Հայաստան Քաղաքականություն
Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան
armtimes.com «Առավոտից երեկո կրկնում եք, որ լեգիտիմ իշխանություն չէ, ձայները գողացել եք և ծափահարում եք: Բայց ծափահարության մասին խոսելիս ինձ համար առնվազն տարակուսելի է, երբ երկրի նախագահը խոսում էր, և ձեր կողմից արձագանք չկար: Երկրի նախագահը ՔՊ-ից չէ, երկրի սիմվոլ է. դա հարգանքի նշան է»:
 
Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
 
Պատգամավորը տարակուսելի է համարում այն, թե ինչու ԱԺ պատգամավորները չեն հարգում օրենքը. երդման արարողության ժամանակ ոտքի չեն կանգնում, երկրի օրհներգի ժամանակ ձեռքը չեն դնում սրտին։
 
«Դա ՔՊ-ի հիմնը չէ, դա ՀՀ օրհներգն է: Պետական արարողակարգով ընդունված է, որ ձեռքը պետք է դնել սրտին, որովհետև հիմնը բխում է սրտից: Իհարկե հասկանում եմ, որ ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց Հայաստանի հիմնը այլ է, ընկերնե՛ր։
 
Այդ մասին խոսում է այն, որ ԱԺ դահլիճում այն մարդիկ, որոնք օժտված են առաջնային մանդատով, չեն հարգում օրենքը: Այս մարդկանց այստեղ լինելը պայմանավորված է մեկ կարևոր առաքելությամբ, գործառույթով: Այս մարդիկ եկել են այստեղ, որպեսզի իրենց համոզմունքը ներկայացնեն և փաստեն, որ ջատագովն են չպետության, պետության չգոյության»,- նշել է պատգամավորը։
 
Եզրափակելով ելույթը՝ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է պատմական և Իրական Հայաստանի մասին քննարկումներին, որոնք, ըստ նրա, չեն հակադրվում. «Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը, այն Հայաստանի, որտեղ ես և դուք ապրում ենք: Եվ ուրեմն որպես աքսիոմ ընդունե՛ք, հիշե՛ք, ձեր մանթրան փոխե՛ք՝ հայրենիքը պետություն է, և պետք չէ փնտրել երազանքի հայրենիք, որովհետև մեր հայրենիքը ՀՀ-ն է, որտեղ ապրում ենք»:
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 55 անգամ