Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով
30-07-2026 11:23 Հայաստան Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով:
«Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգման և թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ»: