Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
06-08-2026 15:16 Հայաստան Իրավունք
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականին հողամասի վերաբերյալ կատարված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը բնեղենով վերադարձնելու անհնարինություն՝ դատախազութունը ներկայացրել էր հողամասի շուկայական արժեքը հատուցելու պահանջ:
Դատախազության փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձը Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 2 միլիոն 255 հազար դրամ։