«Քաղաքացիական պայմանագիրը» դռնփակ նիստ է անցկացնում
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Քաղաքացիական պայմանագիրը» դռնփակ նիստ է անցկացնում

06-08-2026 15:00 Հայաստան Քաղաքականություն
«Քաղաքացիական պայմանագիրը» դռնփակ նիստ է անցկացնում
 
Ազատություն. Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնեց, որ նիստի ընթացքում չեն քննարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին ընտրել-չընտրելու հարցը: Ամեն ինչ, ըստ նրա, կախված է լինելու ԱԺ-ում ելույթներից:
 
«Ընդհանուր աշխատանքային քննարկում է: Դեռ չենք քննարկել, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթներ, հարցեր պատասխաններ», - ասաց Մանավազյանը՝ նշելով, որ Վարդևանյանի ընտրության վերաբերյալ դեռ որոշում չունեն:
 
Լրագրողների հարցին՝ ի՞նչ հարցի վերաբերյալ պետք է լոյալություն դրսևորի, որ կողմ քվեարկեք, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով՝ հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալիս, շատ այլ բաներ, որ կարևոր է»:
 
Ազգային ժողովն այսօր քննարկում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը:
 
Խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների․ ՔՊ-ից այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
 
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 90 անգամ