Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև

06-08-2026 13:20 Ռուսաստան Քաղաքականություն
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև
 
1lurer. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Մոսկվայում նոյեմբերի 11-ին, հավանաբար, կքննարկի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառման հարցը. դրա վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
 
Նրա խոսքով՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ  գոյություն չունի։
 
«Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների կյանքի և ճակատագրի միահյուսումը, նույնիսկ ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց պատմությունը»,- նշել է Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում։
 
Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ ռուս պաշտոնյան նշել է.
 
«Արձանագրում ենք ՆԱՏՕ-ի երկրների և արևմտյան առանձին պետությունների ձգտումը՝ «պոկելու» Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 100 անգամ