Էդուարդ Նալբանդեան. «Խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցութեան»
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Էդուարդ Նալբանդեան. «Խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցութեան»

29-06-2012 12:28 Հայաստան Հարցազրոյցներ




Էդուարդ Նալբանդեան. «Խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցութեան»
Նախարար Էդուարդ Նալբանդեանի պատասխանը «Արմենպրես» գործակալութեան հարցին, Հարց: Պարոն նախարար, ի՞նչ հարցեր են քննարկուել Ձեր եւ ԼՂՀ նախագահի միջեւ այսօր կայացած հանդիպմանը: Պատասխան: Հանդիպման ընթացքում նախագահ Սահակեանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքէր փոխանակեցինք ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Այս մասին «ՆՏ»- յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից: Արցախի ղեկավարութեան հետ մշտական խորհդատուութիւններ են անցկացնում նաեւ եռանախագահները: Շուտով, մօտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ: Ես կը ցանակայի եւս մէկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան չի կարող լինել հիմնախնդրի կարգաւորում: Յիշեցնեմ նաեւ, որ Կազանում մէկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդէն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարուել վերջնականպես համաձայնեցուած առանց Լեռնային Ղարաբաղի հաւանութեան: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից յետոյ, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցութեան:
Նոյյան տապան   |   Հարցազրոյցներ

 

 

Կարդացած են 1254 անգամ