ԱԺ-ում քննարկվում է փոխխոսնակի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ԱԺ-ում քննարկվում է փոխխոսնակի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը

05-08-2026 11:41 Հայաստան Քաղաքականություն
ԱԺ-ում քննարկվում է փոխխոսնակի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը
 
Ազատություն. Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության հարցը: Պատգամավորներն այժմ ելույթներով են հանդես գալիս:
 
Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը նախօրեին ընտրվեց՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, «Ուժեղ Հայաստանն» էլ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն կողմ է քվեարկել։
 
Բացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:
 
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 104 անգամ