Կամ՝ Ռուսաստան-Արևմուտք հրադադար, կամ՝ արևելաեվրոպակ պատերազմ․ Թրամփը Պուտինին «անկյուն չի մղում»
AM RU EN WA FR DE
Noyan Tapan

Կամ՝ Ռուսաստան-Արևմուտք հրադադար, կամ՝ արևելաեվրոպակ պատերազմ․ Թրամփը Պուտինին «անկյուն չի մղում»

29-07-2026 17:36 Քաղաքականութիւն
Կամ՝ Ռուսաստան-Արևմուտք հրադադար, կամ՝ արևելաեվրոպակ պատերազմ․ Թրամփը Պուտինին «անկյուն չի մղում»

1in.am  Հուլիսի 29-ին ԱՄՆ Սենատրը 86 «կողմ» եւ 12 «դեմ» ձայնով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի «ընթացակարգային քննարկումները շարունակելու» որոշում է կայացրել։ Այդ մասին հայտնել է Reiuters- ը, որի տեղեկություններով փաստաթուղթը ԱՄՆ նախագահին կարտոնի ուղղակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի տնտեսության եւ բանկային համակարգի առաջատար սուբյեկտների դեմ։ Դոնալդ Թրամփը կունենա Ռուսաստանից մեծ քանակությամբ նավթ գնող երկրների նկատմամբ կիրառել 100 տոկոսյա մաքսատուրք։

 
Օրնագիծը ենթարկվել է «որոշ փոփոխությունների»։ Մասնավորապես, նախնական տարբերակով ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը կարող է «մինչեւ 500 տոկոսյա մաքսատուրք սահմանել»։ Մեղմացումը, ամենայն հավանականությամբ, կապված է Չինաստանի եւ Հնդկաստանի հետ առեւտրատնտեսական ավելի լուրջ բարդություններ չստեղծելու առաջնահերթության հետ։ Քաղաքական առումով նույնպես որոշակի «նահանջ» է տեղի ունեցել, ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Սենատը քվեարկի օրինագծի օգտին եւ այն կներկայացնի Ներկայացուցիչների պալատի հաստատմանը։
 
ԱՄՆ նախագահին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ երկու կարևորագույն իրադարձություն է սպասում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի ԱՄՆ պետական այց եւ «Մեծ քսանյակի» գագաթաժողով։ Այս իրավիճակում, երևում է, Դոնալդ Թրամփը ձգտում է հավելյալ լարվածություն չստեղծել։ Մանավանդ որ նա, որքանով հասկացվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման շուրջ տեղեկատվությունից, պատրաստվում է Վլադիմիր Պուտինին ուկրաինական կարգավորման «նոր սկզբունքներ եւ գաղափարներ առաջարկել»։
 
Ուկրաինական կարգավորման «ճակատում» ստեղծվել է իրավիճակ, երբ պարզ է, որ Թրամփը կամ «չի կարողացել» կամ «չի ցանկացել» Զելենսկուն համոզել, որ պատերազմի դադարեցման Պուտինի նախապայմանները «պետք է կատարվեն»։ Դրանում, անշուշտ, չափազանց մեծ է եվրոպական «եռյակի»՝ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիրքորոշման նշանակությունը։ Ամենևին էլ պատահական չէ, որ Զելենսկին Վաշինգտոն է մեկնել «լոնդոնյան տրանզիտով»։
 
Եթե տեսականորեն ընդունենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը ճիշտ է, երբ պնդում է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները «Թրամփին Անքորիջի համաձայնությունից ետ քաշվելու են մղում», ապա Ռուսաստանին ներկայացվեելիք ամերիկյան «նոր սկզբունքները եւ գաղափարները» նախապես պետք է համաձայնեցվեն առնվազն Լոնդոնի, Փարիզի եւ Բեռլինի հետ։ Այս տարբերակով Ռուսաստանը, իրոք, պատերազմի մեջ մգտնվի ամբողջ «հավաքական Արևմուտքի» հետ։
 
Դա կարող է բերել կամ շոշափելի դեէսկալացիայի եւ բանակցային հարթակի «վերբեռնման», կամ, ընդհակառակը՝ առնվազն արևելաեվրոպական «ռազմաբեմում» պատերազմի ընդլայնման։ Սենատում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունման «պաուզան» հուշում է, որ Դոնալդ Թրամփը Պուտինին «անկյուն չի մղում»։ Կրեմլը դա կգնահատի որպես «դիվանագիտական պատուհա՞ն», թե՞ Թրամփի «ռազմավարական նահանջ»։
 
 


* Այս բնագիրը ինքնաշխատօրէն թարգմանուած է արհեստական բանականութեան (ԱԲ) կողմէ:

Նոյյան տապան   |   Քաղաքականութիւն

 

 

Կարդացած են 5 անգամ