Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR
Հասարակություն
Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը անվնաս հայտնաբերվել է Գառնի գյուղում
30.07.2026 15:31
  • Հասարակություն

Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանի անհետ կորելու մասին։   Համայնքային ոստիկանության Նոր Նորքի...

Հուլիսի 29-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Վահե Ապիկյանի անհետ կորելու մասին։   Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: ...

Կասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
30.07.2026 15:14
  • Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։...

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից:   Ստուգման արդյունքում արձանագրվել են հետևյալ խախտումները.   Արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, իսկ մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։   Առաստաղները չեն ապահովել պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, ինչը նպաստել է կեղտի կուտակմանն ու մասնիկների թափվելու վտանգին։   Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։   Դռները...

Արջի քոթոթի հերթական փրկությունը. Մարտունիում հայտնաբերված ձագը տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
30.07.2026 14:05
  • Հասարակություն

  Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել...

  Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) մասնագետները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) ահազանգ են ստացել Մարտունի քաղաքի սեփական տներից մեկում գտնվող արջի քոթոթի մասին։ Կենտրոնի մասնագետները, տեսուչների ուղեկցությամբ, անմիջապես մեկնել են նշված հասցե։   Ըստ հայտնաբերողների՝ քոթոթին նկատել են Այրիջայի լեռներում, որտեղ կենդանին հայտնվել էր շների հարձակման թիրախում։ Բնակիչները միջամտել են, կենդանուն ազատել վտանգից, ժամանակավորապես տեղափոխել անվտանգ տարածք և կապ հաստատել ԲԸՏՄ...

Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ․ Փաշինյան
30.07.2026 13:46
  • Հասարակություն

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է և այդտեղ անհրաժեշտ են...

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է և այդտեղ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի՝ Բյուրեղավան համայնքում ջրում տեղ գտած շեղումների հետևանքով աղիքային թունավորման հերթական դեպքի մասին հարցին։ «Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն և հետևություններ անեն «Վեոլիա ջուր»-ն ու մնացած պատասխանատու մարմինները։ Անհրաժեշտ որոշումներ պետք է կայացնեն։...

2 արծաթե և 2 բրոնզե մեդալ` Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ միջազգային օլիմպիադայում
30.07.2026 12:38
  • Հասարակություն

  Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI):...

  Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան (EJOI): Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ:    Օլիմպիադային մասնակցել են 25 երկրների 100 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել...

Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, հասկանում եմ՝ որակի խնդիր կա. կան, իհարկե, բարեխիղճ արտադրողներ. Փաշինյան
30.07.2026 12:16
  • Հասարակություն

armtimes.com  ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ձկնաբուծարանների հետ կապված խնդիրներին...

armtimes.com  ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ձկնաբուծարանների հետ կապված խնդիրներին ու հայտնել, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ հասկանում է՝ որակական խնդիրներ կան:   «Կան արտադրողներ, որ բարեխիղճ են, կան՝ ոչ: Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը ես չեմ օգտագործում, վաղուց, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ...

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով
30.07.2026 11:23
  • Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով:   «Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։   Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում են Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգման և թանգարանային հատվածի նորոգման աշխատանքներ։   Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել
30.07.2026 10:18
  • Հասարակություն

armtimes.com 14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել ու որոնվում...

armtimes.com 14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել ու որոնվում է որպես անհետ կորած, դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։   Այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։   Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր:   «Կարծում...

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ
28.07.2026 16:38
  • Հասարակություն

Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-2-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի...

Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-2-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։   Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։   Քամին՝ հարավարևմտյան, 2-5...

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄ
28.07.2026 15:36
  • Հասարակություն

Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև...

Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում:    Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն....