Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
Noyan Tapan
AM RU EN WA FR
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
15.07.2026 12:10
  • Իրավունք

  Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը: Թեմայի վերաբերյալ իրազեկման...

  Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը: Թեմայի վերաբերյալ իրազեկման տեսանյութ է հրապարակել ՀՀ արդարադատության նախարարությունը:     ...

Դավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել
15.07.2026 10:46
  • Իրավունք

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավիթաշենի գերեզմանատան մոտ նկատել են...

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավիթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։   Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։   Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով չորս...

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից
15.07.2026 10:12
  • Իրավունք

  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրավունքներին առնչվող իրազեկման...

  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում կազմակերպվել է իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում։ Միջոցառումն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։   2026 թվականի ապրիլին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել էր Զարթոնք բնակավայրի բնակիչների, այդ թվում` եզդիական համայնքը ներկայացնող կանանց հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել...

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
14.07.2026 17:45
  • Իրավունք

Գլխավոր դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ...

Գլխավոր դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 2005 թվականի օգոստոսի 12-ին օրենքի խախտմամբ կազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող, հանգստի համար նախատեսված 2.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը:   Դատախազության ներկայացրած վերոնշյալ առաջարկից հետո Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի կամահայտնության արդյունքում մինչև պայմանագրի...

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 12:20
  • Իրավունք

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի առգրավում տեղի չի ունենալու։   Այս մասին «Հայկական...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի առգրավում տեղի չի ունենալու։   Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից:    «Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- մանրամասնել են ՔԿ-ից։   Փաստաբան Հովհաննես Վարդանյանը Ծառուկյանի առանձնատան մոտ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է։ ...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն իրենց օգտին քվեարկելու պայմանով զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք
14.07.2026 11:46
  • Իրավունք

  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ...

  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք:    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարութային...

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրվարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար
14.07.2026 11:26
  • Իրավունք

  2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը,...

  2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ...

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց հանցանքների վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
14.07.2026 11:10
  • Իրավունք

  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում...

  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված բազմադրվագ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։    Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, մի խումբ անձանց...

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
13.07.2026 15:20
  • Իրավունք

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025...

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով:   Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822...

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
13.07.2026 15:06
  • Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։    Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։   Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։   Ազատությունից զրկման...