Պուտինը, Ալիևի օրինակով, կը փորձէ ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կ'ակտիվացնէ իր ազդեցութեան ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերէն մինչեւ եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսեան
Noyan Tapan

Պուտինը, Ալիևի օրինակով, կը փորձէ ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կ'ակտիվացնէ իր ազդեցութեան ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերէն մինչեւ եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսեան

28-07-2026 16:00 Հայաստան Մեկնաբանութիւն
Պուտինը, Ալիևի օրինակով, կը փորձէ ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կ'ակտիվացնէ իր ազդեցութեան ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերէն մինչեւ եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսեան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրեց է.

«Եթե չկա, ուրեմն չկա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում մասնակցեց, արարողակարգային առումով, պետության առաջին դեմքին ոչ հարիր միջոցառման եւ հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ փորձելով լուծել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների վերացման հարցը։
 
Փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ սահմանափակումների ցանկն ընդլայնվեց, իսկ Միշուստինը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
 
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգահարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ նախագահը պահանջեց կատարել ԵԱՏՄ առաջնորդների պահանջը, հստակ կողմնորոշվել՝ ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը, եւ այդ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Փաստորեն, այս անգամ ևս խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ Պուտինը նույնպես չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
 
Ըստ էության, ՀՀ վարչապետը սպառել է ՌԴ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը հարթելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ստացվում է, որ իրականություն է դառնում հենց Փաշինյանի նախկինում արտահայտած միտքը, թե՝ «ԵԱՏՄ չկա»։ Եթե չկա, ուրեմն չկա։
 
Իմ կարծիքով՝ հետևությունը հետևյալն է. ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին չի ընկալում որպես լիարժեք գործընկեր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում։ Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է Հայաստանին պարտադրել հանրաքվե։ Այդ նպատակով, հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչեւ եկեղեցական շրջանակներ։ Եթե այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։
 
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
 
1. Դուրս գայ ՀԱՊԿ-ից։
2. Դուրս գայ միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։
3. Արագացված ընթացակարգով վերսկսի 2013 թվականից կիսատ մնացած ԵՄ-ի հետ Ազատ առևտրի եւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։
 
Հետագա քայլերի հերթականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով ՌԴ-ի արձագանքը այս երեք քայլերին։
 
Իմիջիայլոց, թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն։ Ավելին, Վրաստանը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի ՌԴ-ի հետ, սակայն առևտրատնտեսական կապերը, ինչպես ուղղակի, այնպես էլ՝ Ադրբեջանի պարագայում, ստվերային, այդ թվում՝ գազային համագործակցության միջոցով, Հայաստանից պակաս չեն։
 
ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես անդամակցելու, այնպես էլ դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու իրավական պարտադիր պահանջ չկա։ Իսկ դուրս գալուց հետո Հայաստանին սպասողներ եւ աջակցողներ կան։ Դարդ մի՛ արեք։
Մի բան, իմ կարծիքով, ակնհայտ է. ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս եկած երկրներն այսօր, որպես կանոն, ավելի ժողովրդավարական, ավելի պաշտպանված եւ ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, քան ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում մնացած պետությունները»:
 
 
 
 


* Այս բնագիրը ինքնաշխատօրէն թարգմանուած է արհեստական բանականութեան (ԱԲ) կողմէ:

Նոյեան Տապան   |   Մեկնաբանութիւն

 

 

Կարդացել են 4 անգամ