Մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցներուն 10-րդ դասարանի ընդունելութեան առցանց հայտագրումի առաջին փուլը
20-07-2026 15:54 Հայաստան Հասարակութիւն
Այսօրվանից մեկնարկած է ՀՀ պետական ավագ դպրոցներու 10-րդ դասարանի ընդունելութեան առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսուած առաջնահերթութիւն ունեցող սովորողներու համար։
Այս փուլին կարող են հայտագրվել՝
տվեալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
տվեալ դպրոցի աշխատակիցներու երեխաները,
տվեալ դպրոցէն մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիութեան շառաւղով բնակվող խմբերու երեխաները:
Համակարգը արտոնութիւն ունեցողներու համար բաց պիտի ըլլայ մինչեւ օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00-ն ներառելով։
Նշուած ժամկէտի ավարտէն ետք՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-էն, ավագ դպրոցի ընդունելութեան հայտագրման գործընթացը կիրականացուի ընդհանուր հիմունքներով՝ երկրորդ փուլով:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244