Նիկոլ Փաշինեանն կը շնորհաւորի Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիւ
14-07-2026 10:45 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ կ'ուղղէ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձին մէջ ասուած է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ջերմորեն շնորհավորում եմ եւ լավագույն մաղթանքներ կ'ուղղեմ Ձեզ եւ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով։
Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ազատութեան, հավասարութեան եւ եղբայրութեան արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժեւորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական եւ գաղափարական ժառանգութիւնը, որի հիմքին ընկած սկզբունքները դարձած են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներէն։
Մեծ գոհունակութեամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրայ խարսխուած՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերութիւնները վերջին տարիներուն հասած են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով նոր որակ եւ ռազմավարական բովանդակութիւն։
Այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւաւորուած ռազմավարական գործընկերութիւնը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղութիւններով՝ քաղաքական երկխոսութենէն եւ պաշտպանութենէն մինչեւ տնտեսութիւն, ներդրումներ, ենթակառուցուածքներ, էներգետիկա, կրթութիւն, գիտութիւն, մշակոյթ եւ ապակենտրոնացած համագործակցութիւն։ Միեւնույն ժամանակ մեր համագործակցութիւնը հաջողութեամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարութիւնները, արհեստական բանականութիւնը, կենսաբազմազանութեան պահպանութիւնը ու կլիմայական օրակարգը։ Վստահ եմ, որ համատեղ ձեւաւորած հավակնոտ օրակարգի հետեւողական իրականացումը մեր գործընկերութիւնը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։
Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարութիւնը ու հետեւողական աջակցութիւնը Եվրոպական միութեան հետ մեր երկրի գործընկերութեան խորացման, Հայաստան–Եվրոպական միութիւն համագործակցութեան օրակարգի ընդլայնման, ինչպէս նաեւ ժողովրդավարական բարեփոխումներու եւ ինստիտուցիոնալ զարգացման մէջ։
Կցանկանայի վերստին ընդգծել, թէ որքան բարձր ենք գնահատում Ֆրանսիայի եւ անձամբ Ձեր աջակցութիւնը Հայաստանի ինքնիշխանութեան, դիմակայութեան ամրապնդման եւ ժողովրդավարական զարգացմանը։ Առանձնակի երախտագիտութեամբ եմ գնահատում այս ուղղութեամբ Ձեր անձնական առաջնորդութիւնը ու հանձնառութիւնը:
Վերստին շնորհավորելով Ձեզ եւ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթում եմ խաղաղութիւն, բարօրութիւն եւ շարունակական հաջողութիւններ, իսկ Հայաստանին ու Ֆրանսիային՝ նոր ձեռքբերումներ եւ մեր ռազմավարական գործընկերութեան հետագա ամրապնդում՝ ի շահ երկու ժողովուրդների։