azatutyun.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայնեցված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր հանդիպումը։
«Հանդիպումը ոչ թե հնարավոր է, այլ արդեն համաձայնեցված է։ Երեկ ընդունելության ժամանակ կարճ զրուցել ենք Մարկո Ռուբիոյի հետ, հաստատել ենք, որ այն տեղի կունենա վաղը՝ օրվա առաջին կեսին», - Մանիլայում Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Լավրովը։
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում է նաև ԱՄՆ պետքարտուղարը, նա էլ մասնակցել է ԱՄՆ-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական նիստին, այնտեղ ելույթ ունեցել։
ՌԴ արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ ամերիկացի իր պաշտոնակցի հետ հանդիպումն օգտակար կլինի։
Լավրովը նշել է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից կհետաքրքրվի, թե ներկայում Միացյալ Նահանգներն ինչ դիրքորոշում ունի Ուկրաինայի հարցով կարգավորման վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի՝ կարգավորման մոտալուտ լինելու վերաբերյալ կանխատեսումներին, ապա վաղը դրա մասին կհետաքրքրվեմ Մարկո Ռուբիոյից։ Առավել ևս, որ նա նույնպես բավական երկիմաստ էր մեկնաբանել Անքորիջում կայացած հանդիպման արդյունքները։ Ամեն դեպքում հանդիպումն օգտակար կլինի․ ավելի լավ է հարցերն ուղղակիորեն տալ և պատասխան ստանալ», - նշել է Լավրովը։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244