Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
22-07-2026 15:50 Քաղաքականություն
1in.am Ռուսաստանի կրթության նախարարությունը հրապարակել է դաշնային կրթական ծրագրերում ընդգրկված ստեղծագործությունների և արտադասարանական ընթերցանության համար երաշխավորված գրքերի անվանացանկը, որ ունեն հայրենասիրական ուղղվածություն։ Դրանց շարքում կան Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությանը» մասին ստեղծագործություններ, որ պատկանում են ռուսաստանցի հեղինակների գրչին։
Ինչպես հայտնի է դարձել ՏԱՍՍ-ին, ցուցակը «արդեն ուղարկված է ՌԴ բոլոր սուբյեկտների դպրոցներին»։ Փաստացի խոսքը հանրակրթական դպրոցներում ուսումնական նոր առարկայի՝ «պարտադիր ընթերցանության» ներդրման մասին է։ ՏԱՍՍ-ի ներկայացմամբ, մասնավորապես, դպրոցականները պետք է ընթերցեն Ն․ Իվանովի «Սուվորովական Վոյեվոդան», Օ․ Իզմայլովի «Դոնբասը Ռուսաստանի սիրտն» է, Ա․ Մոժաևի «Գծից անդին», Վ․ Պովոլյաևի «Քոչվորականի ուղին» գրքերը։ Վերնագրերը հուշում են, թե այդ ստեղծագործությունները ինչ են քարոզում։ Մամուլում նաև տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը մտադիր է «նոր տարածքներում տասնյակ հազարավոր մարդկանց վերաբնակեցնել»։
Այս ֆոնին Կրեմլի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հեղինակային հաղորդման ժամանակ չափազանց արտառոց միտք է հնչեցրել։ Նա նկարագրել է Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում ապրող մարդկանց «չափազանց ծանր կացությունը» և հռետորական հարցադրում արել, թե չի՞ կարելի, արդյոք, այդ մարդկանց տարհանել և բնակեցնել Հեռավոր Արևելքում, Ուրալում, Պովոլժիեում, Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։
Սոլովյովը, ընդսմին, «պետական գաղտնիք է հայտնել», երբ հիշեցրել է, որ խոսքը «երկու-երեք հարյուր հազար մարդու մասին» է, ինչը վկայում է, որ Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքներում ժողովրդագրական աղետ է։ Բավական է հիշեցնել, որ նախակոնֆլիկտային Լուգանսկ քաղաքը ունեցել է մոտ 400, Դոնեցկը՝ 915 հազար բնակիչ։ Ըստ ուկրաիանական և միջազգային հեղինակավոր կառույցների, լայնածավալ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Դոնբասի և հարակից Խերսոնի և Զապորոժիե բնակչության «կեսից ավելին հեռացել» է։ Խոսքը շուրջ հինգ միլիոն մարդու մասին է։
Ռուսաստանի կրթության նախարարության կողմից դպրոցականներին պարտադիր ընթերցման ներկայացված ստեղծագործությունները ինչպե՞ս են ներկայացնում «Նովոռուսիայի» մարդկանց կյանքը, պետք է միայն պատկերացնել։ Բայց եթե այնտեղ ամեն ինչ լավ է, կրեմլյան քարոզչությունը ինչո՞ւ է մտածում այդ մարդկանց Հեռավոր Արևելքում, Ուրալում և Պովոլժիեում վերաբնակեցնելու մասին։ Մի՞թե Ռուսաստանում «Նովոռուսիայի» բնակչության հայրենասիրությանը սկսել են կասկածել։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244