«TAIEX» ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Noyan Tapan
AM RU EN WA FR

«TAIEX» ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

22-07-2026 15:31 Հայաստան Մամլո հաղորդագրություն
«TAIEX» ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ՝ Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում անցկացվել են դաշտային և լսարանային վերապատրաստումներ՝ արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ։
 
Իտալացի փորձագետները ներկայացրել են ԵՄ լավագույն փորձը, գործնական ուղեցույցներ և տեխնիկական լուծումներ՝ սննդամթերքի անվտանգության, մաքսային ընթացակարգերի, ջերմային շղթայի պահպանման և սննդային կորուստների նվազեցման, վերամշակման, լաբորատոր փորձարկումների, արտադրանքի համապատասխանության գնահատման և լոգիստիկայի ուղղությամբ։
 
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանի խոսքով՝ դասընթացները կնպաստեն ԵՄ պահանջների տեղայնացմանն ու համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում առևտրի դիվերսիֆիկացմանը։
 
 ՍԱՏՄ
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 12 անգամ