Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Noyan Tapan
AM RU EN WA FR

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

22-07-2026 15:40 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
 
Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 
 
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվել էր։ 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ից համաձայնություն ստանալուց հետո դատախազը Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
 
Բացի դրանից՝ մայիսի 22-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:
 
Հիշեցնենք նաև՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել էր քրեական վարույթ:
 
Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել էր լրտեսություն:
 
Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան էր փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության
 
:
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 13 անգամ