Շուրջ 13 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Շուրջ 13 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին

22-07-2026 14:19 Հայաստան Մշակույթ

Warning: include(pages/inc_image_gallery.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 176

Warning: include(): Failed opening 'pages/inc_image_gallery.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 176
 
Հուլիսի 21-ի երեկոյան Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզը վերածվել էր բացօթյա մեծ համերգասրահի։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսավոր կերպով ամփոփեց իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը՝ հազարավոր երաժշտասերների պարգևելով հիշարժան երաժշտական երեկո։
 
Բացօթյա գալա համերգին մասնակցում էր շուրջ 13 000 հանդիսատես, ովքեր միասին վայելեցին համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև նվագախմբի սիրված նախագծերից կատարումներ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։
Հոբելյանական համերգաշրջանի փակման համերգը հերթական անգամ վկայեց, որ սիմֆոնիկ երաժշտությունը կարող է միավորել հազարավոր մարդկանց՝ ստեղծելով մշակութային բացառիկ մթնոլորտ Երևանի սրտում։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին էլ Մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և  աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին ներկա էր ավելի քան 7 000 երաժշտասեր։   
Առջևում նոր համերգաշրջանն է՝ նոր նախագծերով, նոր հանդիպումներով և երաժշտական նոր բացահայտումներով։
Համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Holdings-ը։ 
 
 
 
Նոյյան տապան   |   Մշակույթ

Կարդացել են 8 անգամ