«Ռոսավիացիան» սահմանափակել է թռիչքների բարձրությունը Մոսկվայի օդանավակայանների շրջանում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Ռոսավիացիան» սահմանափակել է թռիչքների բարձրությունը Մոսկվայի օդանավակայանների շրջանում ԱԹՍ-ների հարձակման պատճառով

22-07-2026 14:12 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
«Ռոսավիացիան» սահմանափակել է թռիչքների բարձրությունը Մոսկվայի օդանավակայանների շրջանում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
azatutyun.am  «Ռոսավիացիան» Մոսկվայի օդանավակայանների շրջանում քաղաքացիական օդանավերի թռիչքների առավելագույն բարձրությունը 8550 մետրից նվազեցրել է մինչև 4900 մետր։ Բացի այդ, արգելվել են տարանցիկ թռիչքները։
 
Այս մասին ծանուցումը «Կոմերսանտ»-ը հայտնաբերել է Ավիանավիգացիոն տեղեկատվության կենտրոնի տեղեկագրում։
 
Սահմանափակումները գործում են Մոսկվայի միացյալ դիսպետչերական շրջանի սահմաններում, որի մեջ մտնում են Շերեմետևո, Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները։
 
«Կոմերսանտ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սահմանափակումները սահմանվել են Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակիացման պատճառով։
 
«Ռոսավիացիան» հաստատել է փոփոխությունները՝ հավելելով, որ դրանք գործելու են հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 12-ը։ «Միջոցներն ընդունվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով», նշել են գերատեսչությունում։
 
«Կոմերսանտ»-ի որոշ աղբյուրներ չեն բացառել, որ այս սահմանափակումները կարող են պահպանվել մինչև պատերազմի ավարտը և տարածվել նաև այլ տարածաշրջանների վրա։
 
Թռիչքների առավելագույն բարձրության նվազեցումը թույլ կտա օդանավերին արագացված կարգով վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, սակայն կավելանան վառելիքի ծախսը և թռիչքի տևողությունը։
 
«Կոմերսանտ»-ի զրուցակիցները նաև կարծում են, որ թույլատրելի թռիչքային բարձրության նվազեցումը մեծացնում է թռչունների հետ բախման վտանգը։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 9 անգամ