Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու գործողությունները
Noyan Tapan
AM RU EN WA FR

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու գործողությունները

22-07-2026 13:54 Հայաստան Տնտեսություն
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու գործողությունները
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 21-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին, որը նվիրված էր գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա երեք տարիների ռազմավարական առաջնահերթությունների և գործողությունների պլանավորմանը։ 
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստան–ՄԱԿ 2026-2030 թվականների կայուն զարգացման համագործակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ Կառավարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի 2026-2030 թվականների ռազմավարական փաստաթղթերի հիմնական ուղղությունները։ Կարևորվել է համագործակցության շարունակական զարգացումը՝ Հայաստանում նորարար, կայուն և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսության խթանման նպատակով։
 
Ընդգծվել է մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգի ձևավորման կարևորությունը, որը կնպաստի երկրի պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը։
 
Աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակում նախատեսվող՝ կենսաբազմազանության և գյուղատնտեսության թեմային նվիրված միջոցառմանը, որը կարևոր հարթակ կլինի Հայաստանի փորձն ու մոտեցումները միջազգային գործընկերներին ներկայացնելու համար։
 
էկոնոմիկայի նախարարություն
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

Կարդացել են 7 անգամ