Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. նա պատշաճ վարքագիծ է դրսևորել, որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել. Արամ Վարդևանյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. նա պատշաճ վարքագիծ է դրսևորել, որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել. Արամ Վարդևանյան
22-07-2026 13:50 Հայաստան Քաղաքականություն
tert.am Թե՛ որոշ իրավապահ մարմինների, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ներկայացված չլինի Ազգային ժողովում։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:
«Ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը, մինչև օգոստոսի 2-ն ի՞նչ պետք է իրականացնեն. կազմակերպչական, խմբակցության կազմավորման բնույթի և նախապատրաստական աշխատանքներ: Դա իրենից ենթադրում է կոնկրետ ԱԺ-ի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում: Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել:
Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը, դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին, 16.19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում, իր ազատությունը չի կարող սահմանափակվել, մեկ բացառություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես քանիցս տեսել եք:
Հիմա ԿԸՀ-ն, Դատախազությունը, վստահ եմ՝ հետագայում, մի քանի ժամ անց քննչական մարմինը, պետք է փորձեն ՍԴ-ի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարել, բայց կանխավարկածը ո՞րն է: ԿԸՀ-ն անկախ Սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե Դատախազության ցանկություններից, այլ ՍԴ-ի որոշումից, բայց իրավիճակն այլ է»,-մանրամասնել է փաստաբանը։
«Կարող եմ հստակ ասել, որ իրավապահ մարմինների շատ ներկայացուցիչների պատկերացումն այն է, որ պատգամավորի կարգավիճակ և պատգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը նույնական են։
Հետևաբար՝ ՍԴ որոշման ուժով, օգոստոսի 2-ին, անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանից, որ պատգամավոր է և լիազորություն է ստանձնել։ ՍԴ-ն, որը պետք է լինի այն մարմինը, որ այս հարցերի պատասխանողը լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։
Սա նշանակում է, որ այստեղ այն, ինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, իրավաբանությունից դուրս են, դրանք՝ բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջամտությունից դուրս են, բայց ավարտ է ունենալու, վստահ եղեք»,-նշել է Արամ Վարդևանյանը։
Հարցին՝ դատախազը ներկայացրե՞լ է որևէ տվյալ, որ Նարեկ Կարապետյանը փորձել է ինչ-որ անօրինական քայլ անել, փաստաբանը պատասխանել է.
«Շատ ճիշտ հարց եք տալիս, այսինքն՝ օրինակ, Նարեկ Կարապետյանը, իմանալով, որ ԿԸՀ-ն հրապարակայնորեն ներկայացնում է, որ իր վերաբերյալ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել և այլն, որը ԿԸՀ-ն վերադարձրել է, բայց դա իրավական տեսանկյունից չի նշանակում, որ այդ վարույթը անհետանում է, Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել: Նույնիսկ մեկնաբանման տիրույթում՝ մի գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել: Չնայած դրան՝ նույն դատախազները, նույն տոնայնությամբ, նույն մտքերն արտահայտում են: Ցավով եմ ասում՝ այս ամենն իրավաբանության հետ կապ չունի:
Նարեկ Կարապետյանի նկատմամբ թիրախավորում է, քաղաքական հետապնդում է, իր քաղաքական գործունեությանը միջամտություն է»,-հավելել է Վարդևանյանը:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244