Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
22-07-2026 13:47 Սյունիքի մարզ Մամլո հաղորդագրություն
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Իր ելույթում մարզպետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու դրանց նշանակությունը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի համար: Նա ողջունել է հանդիպման մասնակիցներին և արդյունավետ ու աշխատանքային հաջող ընթացք մաղթել քննարկումներին:
Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար։ Նա համոզմունք է հայտնել, որ փորձագիտական խմբերի կատարած աշխատանքը կարող է ավելի զարգացնել բարեկամ երկրների միջև համագործակցությունը։
Համաժողովի նպատակն է նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել երկու երկրների համագործակցության նոր ուղղություններ, ինչպես նաև մշակել գործնական առաջարկություններ՝ որոշում կայացնող մարմինների համար:
Աշխատաժողովի ընթացքում փորձագիտական քննարկումները վերաբերելու են քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային զարգացումներին և այլ հարցերի։
Համաժողովի արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկներ և ձևավորել հայ-իրանական փորձագիտական ինստիտուցիոնալ համագործակցության հետագա ծրագրեր:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244