Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր

16-07-2026 19:57 Ադրբեջան Տնտեսություն
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
1in.am  Ադրբեջանը 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր։
 
Ադ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներին։
 
Նշվում է, որ հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստմասե շինարարական նյութ՝ 5,91 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
 
Նույն տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 128,64 հազար դոլար։
 
Միաժամանակ նշվում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 960 դոլար, իսկ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 7 անգամ