Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
16-07-2026 19:33 Իսպանիա Հասարակություն
1lurer.am Իսպանիայի հյուսիսային Արագոնի շրջանում անտառային հրդեհների պատճառով մի քանի գյուղից հարյուրավոր մարդիկ են տարհանվել: Այրվել է ավելի քան 4500 հեկտար տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժգին քամիները:
Օրերս Ալմերիայի նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով 13 մարդ է զոհվել, որոնցից 12-ը՝ օտարերկրացիներ:
Թուրքիայի հարավ-արևելքում ևս անտառային հրդեհների պատճառով հազարից ավելի մարդ է տարհանվել:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244