Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

16-07-2026 19:18 ԱՄՆ Քաղաքականություն
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։
 
Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև առկա համագործակցությունը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա ընդլայնումը։
 
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին քննարկել են Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի, այդ թվում`որպես ԵՄ նախագահողի միջև համագործակցության հնարավորություններին։
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը՝ Համաժողովի քաղաքական արդյունքներն առավել ամրապնդելու և կենսաբազմազանության միջազգային օրակարգի առաջմղմանը նպաստելու համար։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 5 անգամ