Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16-07-2026 18:04 Հայաստան Իրավունք
ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 15-ին՝ ժամը 1.10-ին, Մանուշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները թմրանյութ ձեռք բերելու և պահելու դեպք են բացահայտել նաև ժամը 2․10-ին։ Նրանք Ղափանցյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Նույն օրը՝ ժամը 20․50-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244