Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

14-07-2026 15:00 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է վերակարգավորվեն այնպես, որ դրանք ավելի լավ համապատասխանեն պատերազմի արդյունքում բացահայտված ռազմավարական իրողություններին», - ասել է նա։

Օմանի ԱԳ նախարարը նշել է, որ ներկայում բարդ քննարկումներ են ընթանում Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը երաշխավորող երկարաժամկետ պայմանավորվածություն մշակելու համար:Նրա խոսքով՝ Մասկատը պատասխանատվություն է կրում՝ համագործակցելու Իրանի և միջազգային հանրության հետ այս նպատակին հասնելու համար։

«Պարսից ծոցի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքները ներսից չեն գալիս, այլ արտաքին որոշումներից և գործողություններից, մասնավորապես՝ Թել Ավիվից», - ասել է նա:«Ներկայիս պատերազմն աղետ էր, զուրկ էր ՄԱԿ-ի մանդատից և չիրականացրեց իր նպատակներից որևէ մեկը», - շեշտել է նախարարը։

 

 

 

 

Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 94 անգամ