Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

14-07-2026 14:23 Թուրքիա Ի՞նչ է գրում մամուլը
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ermenihaber.am Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ: 
 
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
 
Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։ Օծումից հետո եկեղեցում մատուցվելիք առաջին պատարագը նախատեսվում է հուլիսի 12-ին:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտնաբերվել էր ու կալանավորվել։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 97 անգամ