Դեսպան Մկրտչյանը և Կլոդիանա Սպահյուն քննարկել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
Noyan Tapan
AM RU EN WA FR

Դեսպան Մկրտչյանը և Կլոդիանա Սպահյուն քննարկել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները

14-07-2026 12:47 Ալբանիա Մամլո հաղորդագրություն
Դեսպան Մկրտչյանը և Կլոդիանա Սպահյուն քննարկել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
 
Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և առաջարկել ձևավորել երկու երկու երկրների խորհրդարանների միջև կապեր, նախաձեռնել փոխադարձ այցեր և փորձի փոխանակում, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և օրենսդրական բարեփոխումների ոլորտներում։
 
Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին։ ԱԺ փոխնախագահի խնդրանքով ներկայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։
 
Կլոդիանա Սպահյուն ողջունել է միջխորհրդարանական կապերի հաստատման նախաձեռնությունը։ Նա նաև ընդգծել է ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում Ալբանիայի փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամությունը։
 
Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և առկա ուղիղ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները։
 
Հունաստանում ՀՀ դեսպանություն
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 71 անգամ