ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը

13-07-2026 17:44 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գործող «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի աշխատանքը։
 
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։ Մասնավորապես, սննդի կառույցը չի պահպանվել մաքուր և նորոգ վիճակում, խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել համապատասխան մակերես, առաստաղը չի համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ սառնարանն ու դարակաշարերը եղել են կոռոզիայի ենթարկված և պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
 
Հայտնաբերված խախտումների պատճառով «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև դրանց ամբողջական վերացումը։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 201 անգամ