Բանգկոկում հրդեհի հետևանքով տուժել է 72 մարդ, տասնյակ քաղաքացիներ համարվում են անհետ կորած
Noyan Tapan
AM RU EN WA FR

Բանգկոկում հրդեհի հետևանքով տուժել է 72 մարդ, տասնյակ քաղաքացիներ համարվում են անհետ կորած

13-07-2026 16:18 Թաիլանդ Ի՞նչ է գրում մամուլը
Բանգկոկում հրդեհի հետևանքով տուժել է 72 մարդ, տասնյակ քաղաքացիներ համարվում են անհետ կորած
shantnews.am  Բանգկոկի գարեջրային ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 72-ի, 45 մարդ համարվում է անհետ կորած. այս մասին հայտնել է Բանգկոկի քաղաքային վարչակազմի՝ հրդեհից տուժածներին օգնություն ցուցաբերող կենտրոնը։
 
««Rong Bia Na Ladprao» գարեջրի ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը ներկայումս 72 է, ընդ որում՝ 25-ը ծանր վիճակում է։ Հաղորդվում է 45 անհետ կորածի մասին», – ասվում է հայտարարության մեջ։
 
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին 63 տուժածի մասին, որոնցից 22-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 87 անգամ