WSJ․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփին սպանելու՝ Իսրայելի հետախուզական տվյալները
13-07-2026 12:03 ԱՄՆ Քաղաքականություն
azatutyun.am Վաշինգտոնը ոչ բավարար համոզիչ է համարել Իսրայելի կողմից փոխանցված հետախուզական տվյալները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու Իրանի հնարավոր ծրագրի մասին, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ Իսրայելն օգտագործում է հետախուզական տեղեկատվությունը՝ Սպիտակ տան որոշման վրա ազդելու և Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավի վերսկսմանը հասնելու նպատակով։