ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ. Ալիև
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ. Ալիև

13-07-2026 10:18 Ադրբեջան Քաղաքականություն
ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ. Ալիև
shantnews.am  Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40 000 տոննա տարբեր բեռներ։
 
Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
Նա նշել է, որ առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր:
 
«Ադրբեջանին հաջողվել է հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և կառուցել լայն միջազգային համագործակցություն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով»,-ասել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 101 անգամ