Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06-07-2026 10:00 Հայաստան Նշանավոր հայեր
1lurer. Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Արտաշես Ալեքսանյանի կենսագրությունը
Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։
1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։
1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։
1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։
1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։
1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։
1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։
1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։
1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։
1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։
1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։
Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։
Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ»,«Ռուսական տապան»,«Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»...
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244