Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
Noyan Tapan
AM RU EN WA FR

Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)

22-06-2020 17:05 Թուրքիա Նոր գրքեր
Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
«Մենավոր Բազեն» պատմավէպը յանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարուեստական նկարագրութիւնը, որն իր մէջ ներառում է եւ հայերի ցեղասպանութեան ողբերգական դրուագները, եւ խնուսցիների հերոսական ինքնապաշտպանութիւնը: 
Գրքում ներկայացւում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դաւադրութիւններ, վրեժխնդրութիւն՝ ուղեկցուած սիրային, հերոսական ու յուզական տեսարաններով ու պատմութիւններով: 
 
       Լուսաբանւում է պատմական դերակատարութիւն ունեցած հայ որդիների անուններն ու գործը, որոնք բարոյականութեան, քաջութեան ու հայրենասիրութեան վառ արտահայտութիւն են:
 
Ներկայացւում է, թէ ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գաւառի վրայ 1895 թ. Սասունի ապստամբութիւնը, եւ Սուլթան Աբդուլ Համիդի ընդունած 1908 թ. սահմանադրութիւնը:
 
Գիրքն աւարտւում է 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի նկարագրութեամբ. թէ ինչպէս վէպի գլխաւոր հերոսի՝ Դաւթի ու նրա ընկերների կազմակերպած հերոսական ինքնապաշտպանութեան շնորհիւ գաւառի 26.000 հայությունից փրկւում են 3.000 - ը:
Նշենք, որ պատմաճանաչողական քարոզչութիւն իրականացնելու նպատակով, գրքի առաջին հրատարակչութիւնից որոշակի քանակութիւն մատակարարուել է ներկայումս Խնուսում եւ Մուշում բնակուող՝ դաւանափոխ եղած հայերի ժառանգներին՝ ապագայում նրանց հայացքները դէպի Մայր Եկեղեցի ուղղելու հեռանկարով:
 
Գրքի 120 կերպարներից շուրջ 80-ը իրական են, որոնցից մի մասի ժառանգները համախմբուելով՝ 2005 թուի փետրուարի 25-ին՝ Զօրավար Անդրանիկի ծննդեան 140 ամեակի օրը հիմնադրեցին «Խնուս» մշակութային հիմնադրամը, որն իր ձեւով հայրենակցական միութեան գործառոյթ ունի:
 
 «Խնուս» մշակութային հիմնադրամն իր գործունեութեան տասնեւհինգ տարիների ընթացքում կազմել եւ հոգեւոր-հայրենասիրական միջոցառումներով հասարակութեանն է ներկայացրել Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառին վերաբերող` Սամուէլ Մհերեանի յեղինակած՝ «Մենավոր Բազեն» եւ «Եւ եղաւ լոյս»  պատմավէպը, «Եդեմի պարտեզը» եւ «Տունդարձի ճամփան» ֆիլմերը, «Ճշմարիտ Լույսը» եւ «Այբ-Քէ» հոգեւոր բանաստեղծութիւնների ժողովածուները` արժանանալով նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեանը եւ գնահատականին: 
 
Սամուէլ Մհերեան` 
«Մենավոր Բազեն» պատմավէպի յեղինակ, 
«Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրէն                                          
 
Նոյյան տապան   |   Նոր գրքեր

 

 

Կարդացել են 2847 անգամ