ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
04-09-2015 20:04 Շիրակի մարզ Բարեգործություն
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության աշխատակիցները բարեգործական այց կատարեցին Գյումրի քաղաքի Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն: Ուսումնական տարվա սկզբին գիշերօթիկ դպրոցի բոլոր սաները ապահովագրական ընկերությունից ստացան անվանական նվերներ:
Այս տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ներկայացուցիչներն առաջին բարեգործներն էին, որ այցելեցին այս հաստատությունը: Երեխաները դիմավորեցին հյուրերին մեծ ոգևորությամբ և ողջունեցին ելույթներով:
Շնորհակալական խոսքում տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց. «Աստվածահաճո գործը միշտ արժանի է գովեստի: Բարեգործությունը ոչ մի ժամանակներում չի դիտվել որպես պարտականություն: Այն բխում է երեխաների հանդեպ ունեցած մարդկային սիրուց և ջերմ վերաբերմունքից»:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության «ԳՅՈՒՄՐԻ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ֆարզադյանն ընկերության բոլոր աշխատակիցների անունից շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հանձնեց նվերները: Նա նշեց, որ մանկական հաստատություններում ապրող երեխաներին իրոք լուրջ ուշադրություն է պետք: Ընկերությունը հնարավոր օգնություն է ցուցաբերում երեխաներին նրանց հոգսերը թեթևացնելու համար:
Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:
Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244