Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR
Լուրեր
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը
04.08.2026 14:06
  • Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս...

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Հայաստան» դաշինքը չէր մասնակցել նաև Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահ ընտրելու քվեարկությանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։     ...

Ի՞նչ է ԱՄՆ–ն Իրանից պահանջում գործարք կնքելու համար. մանրամասներ
04.08.2026 13:45
  • Միջազգային

  Sputnik. Նույնիսկ եթե միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունները սկսվեն, դրանք կձգվեն մինչև աշուն և հնարավոր է՝ դրանից...

  Sputnik. Նույնիսկ եթե միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունները սկսվեն, դրանք կձգվեն մինչև աշուն և հնարավոր է՝ դրանից էլ ուշ ժամկետի։   Հնարավոր գործարքի շրջանակում ԱՄՆ-ն Իրանից պահանջում է նվազեցնել միջուկային վառելիքի հարստացման աստիճանը (նոսրացնել այն)՝ դրա հետագա ուտիլիզացման կամ ատոմային էլեկտրակայաններում օգտագործման համար։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։   «ԱՄՆ–ն պահանջում է, որ վառելիքը նոսրացվի, որպեսզի այն հնարավոր...

Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
04.08.2026 13:17
  • Քաղաքականություն

  1lurer. Շարունակվում ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:   Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ...

  1lurer. Շարունակվում ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:   Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ:   Նրա խոսքով՝ պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որին մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը:    «Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր...

Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան
04.08.2026 13:10
  • Քաղաքականություն

  tert.am. Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ...

  tert.am. Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։   «Մենք լիովին համակարգված ենք զինված ուժերի հետ։ Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում։ Եթե ես հրաժարական տամ, ես պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»,- ասել է Փեզեշքիանը։   Նրա հայտարարությունները հնչել են բարձրաստիճան հոգևորական Մոհամմադ-Բաղեր Խարազիի ելույթից հետո։   Նա ասել է, որ Փեզեշքիանը հրաժարական տալու սպառնալիք է...

Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»
04.08.2026 12:41
  • Ի՞նչ է գրում մամուլը

  Ազատություն. «Մենք ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»,...

  Ազատություն. «Մենք ազդակներ ենք ստանում, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը», - թուրքական Haber Glоbal հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։   «Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի», - հավելել է...

Ողբերգական դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ
04.08.2026 12:12
  • Ի՞նչ է գրում մամուլը

  shamshyan.com Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...

  shamshyan.com Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։   Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային...

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
04.08.2026 11:56
  • Մամլո հաղորդագրություն

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։   Վարչապետը շնորհակալություն...

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։   Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ «Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք...

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 26 քրեական վարույթ
04.08.2026 11:34
  • Մամլո հաղորդագրություն

  Գեղարքունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին...

  Գեղարքունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 217 հազար դրամ:   Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 8 միլիոն 799 հազար դրամ:   Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումների...

ՀԱՊԿ–ում ՀՀ–ին ձայնի իրավունքից զրկելու մասին հարցը կլուծվի կոնսենսուսի միջոցով. Վասիլև
04.08.2026 11:11
  • Քաղաքականություն

  Sputnik. ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի կայանալիք գագաթնաժողովում։   ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի...

  Sputnik. ՀԱՊԿ-ում Հայաստանի քվեարկության իրավունքի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի կայանալիք գագաթնաժողովում։   ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու մասին որոշում կարող է կայացվել միայն կազմակերպության անդամ պետությունների կոնսենսուսի միջոցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։   «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Անհրաժեշտության դեպքում դրա...

ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում
04.08.2026 10:53
  • Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտասահմանում գործող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն։ Ինչպես հաղորդում...

ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտասահմանում գործող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել են ծանուցման բովանդակությանը ծանոթ աղբյուրները։Նախորդ շաբաթվա վերջին Կոնգրեսի մի շարք հանձնաժողովներ ուղարկված ծանուցման մեջ նշվել է, որ նախատեսվում է փակել ԱՄՆ ներկայացուցչությունները Գրենադայի Սենթ Ջորջս քաղաքում, Ճապոնիայի Նագոյա քաղաքում, Ինդոնեզիայի Մեդան քաղաքում, Կամերունի Դուալա քաղաքում և Կանադայի Վինիպեգ քաղաքում։ Reuters-ը...