Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR
Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան
01.08.2026 14:00
  • Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության (ԱԲ)...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության (ԱԲ) գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է:   Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ...

2026 թ. 1-ին կիսամյակում Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները
01.08.2026 10:38
  • Մամլո հաղորդագրություն

  2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները:   ՆԳՆ     ...

  2026 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները:   ՆԳՆ     ...

Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից
01.08.2026 10:30
  • Մամլո հաղորդագրություն

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․    «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի...

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․    «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`   Գեղամ Արամայիսի Թովմասյանին 2026 թվականի օգոստոսի 7-ից ազատել վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1) պաշտոնից»։   ...

Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից
01.08.2026 10:24
  • Մամլո հաղորդագրություն

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի...

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝   Լևոն Լևոնյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:    Նշենք, որ վերջինս վերցնելու է պատգամավորական մանդատը և տեղափոխվելու է Ազգային ժողով։ Լևոնյանը հրաժարվելու է նաև Երևանի ավագանու անդամի...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը
01.08.2026 10:00
  • Մամլո հաղորդագրություն

  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ը։   Փոշու պարունակությունը գերազանցել է...

  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-28-ը։   Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․   Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,   Արաբկիրում՝ հուլիսի 22-ին և 28-ին,   Շենգավիթում չի գերազանցել,   Նոր Նորքում՝ չի գերազանցել։   Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․   Կենտրոնում՝ հուլիսի 22-ին,   Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։   Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին
31.07.2026 18:00
  • Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը։   Ողջունելով Վարդգես Մահտեսյանին՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նրան, բարձր գնահատել հայանպաստ գործունեությունն ու Հայաստան-Կիպրոս հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդը և մաղթել հետագա հաջողություններ։   2021 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որոշում էր կայացվել Երախտագիտության մեդալով պարգևատրել...

Կարևորվել է հանցավորության դեմ պայքարում շահագրգիռ գերատեսչությունների միասնական գործելաոճի ձևավորումը
31.07.2026 17:30
  • Մամլո հաղորդագրություն

  ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցել են...

  ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցել են ՆԳ նախարարության, Ոստիկանության և Գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։  Քննարկման առանցքում հանցավորության դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, իրավապահ մարմինների գործունեության համակարգմանն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերն էին։   Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արձանագրված հանցագործությունների բնույթին, դրանց կատարման առավել տարածված եղանակներին, կազմակերպված հանցավոր խմբերի...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 17:00
  • Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սառա Մարտինսը։   Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։   «Պորտուգալիան մեր իրականության և հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի, ինչը մեծապես պայմանավորված է նաև Գալուստ Գյուլբենկյանի թողած հարուստ ժառանգությամբ։ Շատ դեպքերում Պորտուգալիայում Հայաստանը ճանաչում են հենց նրա...

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
31.07.2026 16:50
  • Մամլո հաղորդագրություն

  Հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝...

  Հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։   ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1.005.000...

Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
31.07.2026 14:20
  • Մամլո հաղորդագրություն

  Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:...

  Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.   «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,   Խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ:   Սինգապուրը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում...