Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
07-07-2026 10:21 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Հայկական ժամանակ. Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առաջ մղելու «Պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքը՝ ուժեղացված կանխարգելման, վաղ նախազգուշացման և համատեղ գործողությունների միջոցով։
Այս մասին հայտնում է ներկայացուցչությունը։
Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները։ Շեշտվել է Հայաստանի առաջատար դերը ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում՝ անդրադառնալով ՀՀ նախաձեռնությամբ սահմանված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, Միջազգային օրվա 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևին, ինչպես նաև վերջերս ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» Գլխավոր ասամբլեայի բանաձևին։
Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը՝ իր համապատասխան մեխանիզմների միջոցով, կրում է առանցքային պատասխանատվություն՝ ապահովելու արդյունավետ վաղ նախազգուշացում և կանխարգելիչ գործողություններ, նախքան իրավիճակները կվերածվեն մարդկային ողբերգությունների։
Այս համատեքստում շեշտվել է, որ «ՄԱԿ 80» նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է ամրապնդեն Կազմակերպության կանխարգելման կարողությունները:
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244