Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի բացմանը։
Մամուլի ասուլիսի բանախոսներ․
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ Դանիել Դանիելյան
ՀԱՖՆ տնօրեն՝ Նորայր Նազարյան
ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Հռչակավոր ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյան
Միջոցառման ընթացքում կներկայացվեն հոբելյանական համերգաշրջանի գլխավոր ծրագրերն ու առաջիկա իրադարձությունները։

ՀԱՅԵՐԵՆ
Русский
English
Արեւմտահայերեն
French