Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի բացման համերգով մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։
Համերգաշրջանի և փառատոնի բացման հանդիսավոր համերգին կհնչի Արամ Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը ջութակահար Դարիուս Պրոյսի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Կհնչեն նաեւ Ջոն Տեր-Թադեւոսյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

ՀԱՅԵՐԵՆ
Русский
English
Արեւմտահայերեն
French