Հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ին,Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է բացառիկ երաժշտական երեկո՝ նվիրված նեապոլիտանական երգերին։
Հայաստան է գալիս հանրահայտ Ars Nova Napoli խումբը՝ ներկայացնելու հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր՝ նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ։
Ars Nova Napoli խումբը հայտնի է իր անզուգական կատարումներով, որոնք համադրում են պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային և վոկալ-գործիքային նորարարությունների հետ։
Այսհամերգըբացառիկհնարավորությունէ՝ մշակութայինուղևորությունդեպիՆեապոլ, միքաղաք, որտեղերաժշտությունըխոսումէսիրո, կարոտի, կրքիուդրամատիզմիլեզվով։
Համերգը կուղեկցվի պարային բարձր տրամադրությամբ և հանդիսատեսին կփոխանցի նեապոլիտանական երաժշտության ողջ էներգիան ու ջերմությունը։
ARS NOVA Napoli. երաժիշտներ
• ՎինչենցոՌաշիոպպի. մանդոլին
• ՄիքելանջելոՆուսկո. ջութակևշեփոր
• ՄարչելլոՍքուիլանտե. ակորդեոնևվոկալ
• ԱնտոնինոԱնաստասիա. հարվածայինգործիքներ
• ԲռունոԲելարդի. կոնտրաբաս
• ՋանլուկաՖուսկո. կիթառևվոկալ

ՀԱՅԵՐԵՆ
Русский
English
Արեւմտահայերեն
French