Հունվարի 27-ի ժամը՝ 19:00-ին Մոսկվայի «Պոկրովսկիյե Վորոտա» մշակույթային կենտրոնում տեղի կունենա հանդիպում Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հետ: Միջոցառման կազմակերպիչներն են «Ժամ» ամսագիրը, «Մենք» մշակույթային կենտրոնը և «Պոկրովսկիեյ Վորոտա» կենտրոնը: Հանդիպումը նվիրված է Հայաստանում բնապահպանական քաղաքացիական պայքարին, մասնավորապես՝ Թեղուտի պաշտպանությանը:

ENGLISH
Հայերեն
Русский
Արեւմտահայերեն
French